Լրահոս

20.04.2022 18:47


Գյումրիում շինարարական աշխատանքներ իրականացնելիս տան պատը փլուզվել է. աշխատակիցը հիվանդանոցում է

Գյումրիում շինարարական աշխատանքներ իրականացնելիս տան պատը փլուզվել է. աշխատակիցը հիվանդանոցում է

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 20-ին, ժամը 12։43-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Արաքս» հյուրանոցի մոտակայքում գտնվող տներից մեկի պատը փլուզվել է, կա տուժած:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Նախնական տվյալների համաձայն՝ շինարարական աշխատանքներ իրականացնելիս տան պատը փլուզվել է, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկն արգելափակվել է պատին հարակից փոսում. գիտակից վիճակում է։

Փրկարարները դուրս են բերել աշխատակցին փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը