Փաշինյանը փոխել է Պետդումայի նախագահի հետ հանդիպման տեքստը. ավել բառ կար
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա, հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Վարչապետի պաշտոնական կայքը հանդիպման մասին հայտարարություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշված էր.
«Վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ»:
Հետաքրքրական է, որ ժամեր անց կայքում փոփոխություն է արվել և պաշտոնական հաղորդագրությունից հանվել է «վերջնական» բառը: Հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված այդ փոփոխությունը:

Աղբյուրը՝ yerevan.today