Տարբեր երկրների խաղաղապահների ներկայությունն Արցախը և Հայաստանը Սիրիայի կվերածի․ փորձագետ
Եթե ուզում ենք Արցախն ու Սյունիքը Սիրիայի վերածել, ապա կարող ենք խաղաղապահներ հրավիրել տարբեր երկրներից, սա, մեղմ ասած, չի բարձրացնի մեր անվտանգության մակարդակը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։
Նա նկատեց, որ գլոբալ առումով խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե երկիրն ինքնուրույն ապահովի իր անվտանգությունը։
Փորձագետը պատրանք անվանեց այն կարծիքը, որ արտասահմանյան խաղաղապահները կարող են ապահովել այլ երկրում տոտալ անվտանգությունը։
«Ո՛չ սկանդինավյան խաղաղապահները, ո՛չ ՄԱԿ-ի խաղաղապահները եւ ո՛չ որեւէ այլ խաղաղապահ ուժ չունեն տեղում որեւէ գործողություն իրականացնելու հնարավորություն։ 44-օրյա պատերազմն ապացուցեց, որ մեր տարածաշրջանում կա երկու խաղացող՝ Ռուսաստանն ու Թուրքիան։ Իսկ եթե թույլ ես տալիս, որ տարբեր երկրներից զորքեր մտնեն քո տարածք, ապա քո երկիր ես մտցնում այդ երկրների միջեւ առկա հակասությունները։ Եթե խոսում ենք ՆԱՏՕ-ի զորքերի մասին, ապա դրանք թուրքական զորքերն են»,-պարզաբանեց Մաթեւոսյանը։
Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հակասությունները Հարավային Կովկասում դրսեւորվեցին Սիրիայում, երբ հանկարծակի հրդեհ բռնկվեց Սիրիայի Հմեյմիմ ռազմաբազայում, եւ ռուսական օդատիեզերական ուժերը հարվածեցին թուրքամետ ուժերին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում իրադարձությունների սկզբից ակնհայտ դարձավ, որ ԵԱՀԿ ՄԽ-ի հարցում կստեղծվի մի իրավիճակ, որն ունենք այսօր։
«Մինչեւ 44-օրյա պատերազմը մենք պետք է կարողանայինք չփչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ միաժամանակ ապահովել ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ հարաբերությունների պատշաճ մակարդակ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ կոմպետենտ գտնվեցին նման քաղաքականության իրականացման հարցում»,-նշեց քաղաքագետը։
Մաթեւոսյանը հիշեցրեց 2,6 միլիարդ եվրոյի չափով օգնություն ցուցաբերելու մասին Փաշինյանին տված Արեւմուտքի խոստման, հայտարարություններով օգնելու պատրաստակամության մասին, ընդ որում, նրանք կոչ արեցին հույսը չդնել ռազմական աջակցության վրա։
«44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ անվտանգության հարցերը կարող է կարգավորել մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը»,-եզրափակեց նա։