Սահակաշվիլի. «Ադրբեջանի և Վրաստանի ցանակացած հակառակորդ մեր երկու պետությունների թշնամին է»
Վրաստանը և Ադրբեջանը բազում տարիների ընթացքում բարեկամական երկրներ են եղել, այդ բարեկամությունը մեծ պատմություն ունի և անցել է ժամանակի լուրջ փորձությունների միջով։
Ինչպես փոխանցում է «1news.az»–ը, այս մասին ասվում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մեկնաբանության մեջ, որը հրատարակվել է «The Business Year»-«The Business Year-Azerbaijan 2011» ամսագրի հատուկ համարում, որը նվիրված է Ադրբեջանի անկախության 20–ամյակին։
«Մեր երկու պետությունները լուրջ խնդիրներ ունեն չլուծված հակամարտությունների հարցերում, և Ադրբեջանի ու Վրաստանի ցանկացած հակառակորդ մեր երկու պետությունների թշնամին է։ Մեր ուժը միասնության մեջ է, և սրանք ուղղակի խոսքեր չեն, սա իրականություն է»,–ասել է Սահակաշվիլին։
Նրա խոսքերով՝ ովքեր ձգտում են խաթարել Ադրբեջանի և Վրաստանի միջև միասնությունը, հանդես են գալիս երկու երկրների ազգային շահերի դեմ։