Կարծիք

20.04.2022 09:44


Այսօր մենք շարունակելու ենք մեր հանրային արշավը

Այսօր մենք շարունակելու ենք մեր հանրային արշավը

Սիրելի բարեկամներ,

Երեկվանից մեր Համախմբման կողմից նախաձեռնած հանրային արշավը դրական մեծ արձագանք ստացավ հասարակության մեջ, օրվա ընթացքում մենք անձնապես և խմբերով հանդիպել ենք մեր բազմահարյուր համաքաղաքացիների հետ, բացատրել մեր շարժման նպատակները, միջոցները և գործողությունների տրամաբանությունը, լսել բազմաթիվ կարծիքներ, առաջարկեր, ստացել աջակցության բազմաթիվ հանձնառություններ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր անտարբեր չեն, ովքեր գիտակցում են պահի լրջությունը, և ովքեր պատրաստ են գործով և անձնական մասնակցությամբ այսօր օգնել մեր երկրին և պետությանը:

Այսօր մենք շարունակելու ենք մեր հանրային արշավը, և դրա շրջանակներում իրականացնելու ենք մի շարք իրազեկման գործողություններ: Մասնավորապես, մենք նախատեսում ենք այդպիսի գործողություն իրականացնել 17:00 ՀՀ Արտգործնախարարության դիմաց, կոչ անելով այդ կարևոր պետական կառույցին՝ հրաժարվել կատարել գործող իշխանությունների հակասահմանադրական հրամանները, և շարունակել հետևողականորեն հետամուտ լինել մեր ազգային շահերին: Խնդրում ենք ձեզնից յուրաքանչյուրին՝ միանալ մեր գործողությանը, և ձեր ներկայությամբ հավելյալ կշիռ և կարևորություն հաղորդել մեր գործողություններին: Կանխավ շնորհակալ եմ մեր բոլոր աջակիցներին, և մինչ հանդիպում:

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը