Փաշինյանի և Պուտինի միջև Մոսկվայում կայանալիք երկխոսությունը կարող է բարդ լինել. Տարասով
Հայաստանն այժմ ծանր վիճակում է, և իրավիճակն Ուկրաինայում դրա հետ որևէ կապ չունի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի նշանակությունը Կրեմլի համար, հատկապես՝ Ռուսաստանի Դաշնության միջազգային մեկուսացման համատեքստում։
Նա, մասնավորապես, հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում։ Այնտեղ, ըստ փորձագետի, կրկին «երկակի ստանդարտների» խաղն էր տարվում:
«Հանդիպումից հետո եզրափակիչ հայտարարության մեջ Ռուսաստանի մասին խոսք չկար։ Ընդ որում, ԵԱՀԿ Մինսկի խումբը քայքայված վիճակում է։ Իսկ պաշտոնական Երևանը հենց այդ խաղն է խաղում, և պարզ չէ, թե ով է գրել այդ խաղի սցենարը։ Հայտնի էր Մոսկվայում Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման մասին։ Այն տեղի ունեցավ նախօրեին և բավականին լարված էր: Կարծում եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա երկխոսությունը բարդ է լինելու»,-ասել է Տարասովը։