2018-ի գարնանը Նիկոլ Փաշինյանն առաջնորդեց, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը: Նա չէր խոստացել, որ պատերազմ ու պարտություն է բերելու, թեև 2018-ի մայիսի 9-ին Ստեփանակերտում արած իր հայտարարությամբ դրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը փակուղի մտցնելու, պատերազմ ու պարտություն բերելու սկիզբը:
Նիկոլը խոստացել էր ներքին կյանքում փոփոխություններ, կոռուպցիայի դեմ պայքար, մերիտոկրատիա, թալանի վերջ, արդարություն, սեր, համերաշխություն, հանդուրժողականություն: Սակայն բերեց լկտի կոռուպցիա, թալանի աննախադեպ դրսևորումներ, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի լիակատար ներդրում, անարդարություն, ատելություն, անհանդուրժողականություն:
Նիկոլը խոստացել էր, որ ինքն արտաքին քաղաքական ռեվերսներ չի անելու, բայց վարչապետ դառնալուն պես սկսեց հակառուսական արշավը, փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները և մտավ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Բոլթոնի պլանի մեջ: Դա նրա 2-րդ հեղափոխությունն էր:
Հետո նա 3-րդ հեղափոխությունն արեց՝ քանդելով Մադրիդյան սկզբունքներն Արցախի հարցով և առաջ քաշելով անհեթեթ Մյունխենյան սկզբունքները: Նիկոլն Ալիևին առաջարկում էր Մյունխենյան սկզբունքների շրջանակներում մինի ու մեգա հեղափոխություններ անել, ինչն արժանացավ Ալիևի քմծիծաղին: Նիկոլն ասում էր, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին, բայց բավարարեց Ադրբեջանի ու Թուրքիայի ժողովուրդների ցանկությունը:
4-րդ հեղափոխության մասին Նիկոլն ազդարարեց օրերս՝ հայտարարելով, որ պետք է Արցախի կարգավիճակի հարցում իջեցնել հայկական կողմի նշաձողը: Զուգահեռաբար նա սկսեց հակառուսական հերթական արշավը:
Մինչև այդ եղել էին թուրք-ադրբեջանական նախապայմանների բավարարմանն «այո» ասելը, Շուշիում ստորագրված հակահայկական հռչակագրին «այո» ասելն ու ՀՀ անկախության հռչակագրին «ոչ» ասելը:
Հիմա նա գնում է Արցախը հանձնելու ուղղությամբ: Եթե նրա 1-ին երեք հեղափոխություններն ուղղակիորեն առնչվում էին Արցախին ու թուլացնում Հայաստանը, եթե առաջին 3 հեղափոխությունների ժամանակ կար փոփոխական «ռազմահայրենասիրություն» ու նույնիսկ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» կարգախոս, ապա 4-րդ հեղափոխությամբ նա արդեն դնում է Հայաստանի վերացման հարցը՝ առաջնորդվելով «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսով:
ՀՀ քաղաքացիներից ու քաղաքական ուժերից է կախված, թե արդյոք Հայաստանն ու Արցախը կմնա՞ն հայկական, հայ ժողովուրդը կունենա՞ պետականություն, թե՞ ոչ:
Նիկոլ Փաշինյանի 4-րդ հեղափոխությունը

Պետրոս Ալեքսանյան