Լրահոս

19.04.2022 15:21


Երևանում Opel-ը բախվել է բետոնե եզրաքարին և, գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում․ կա վիրավոր

Երևանում Opel-ը բախվել է բետոնե եզրաքարին և, գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում․ կա վիրավոր

Այսօր, ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Նորքի հեռուստաաշտարակից դեպի ժողովրդին հայտնի «Սարի Թաղի կալցեվոյի» հատվածում բախվել է բետոնե եզրաքարին և, գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը