Ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի դպրոցում ռումբ է տեղադրված և կան դանակահարվածներ
Այսօր, ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայց Ձորի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի միջնակարգ դպրոցում ռումբ է դրված և կան դանակահարված անձինք։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նմանատիպ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Ժամանել է նաև Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։
Ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները դպրոցի աշխատակիցների հետ տարհանել են աշակերտներին և այս պահին, տեղում կատարում են հետախուզական աշխատանքներ։
Ոստիկանները պարզել են, որ դանակահարված քաղաքացիներ չկան՝ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, իսկ ռումբի պահով՝ փրակարարները շարունակում են որոնողական աշխատանքներ։

Ոստիկանները հայտնաբերել են նաև ահազանգողին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։