Լրահոս

30.07.2011 12:49


Թուրքիայի բանակի Գլխավոր շտաբի հրաժարական տված հրամանատարը պարզաբանում է պատճառները

Թուրքիայի բանակի Գլխավոր շտաբի հրաժարական տված հրամանատարը պարզաբանում է պատճառները

Թուրքիայի բանակի Գլխավոր շտաբի նախկին հրամանատար Իշիկ Կոշաները հրաժեշտի ուղերձում պարզաբանել է իր հրաժարականի պատճառները։

Գեներալն իր քայլը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ինքը, ինչպես նաև երկրի դատական իշխանությունը, անզոր են երկրում զինվորականության դեմ իրականացվող արշավանքի դեմն առնել։ Ուղերձի մեջ նշվում է, որ ներկա պահին շուրջ 250 զինվորական ձերբակալված է, և այդ ձերբակալությունները հակասում են օրենքին, արդարությանը և խղճին։

«Հետաքննության հիմնական նպատակներից մեկը թուրքական զինված ուժերի վրա մշտական ուշադրության սևեռումն է, հասարակության շրջանում բանակի՝ որպես հանցավոր կազմակերպության կարծրատիպի, ստեղծումը։   Օգտվելով ստեղծված իրադրությունից՝ շատ ԶԼՄ–ներ կեղծ տեղեկատվություն են տարածում, հասարակությանը տրամադրելով բանակի դեմ։ Այս ամենի դեմն առնելու իմ անկարողությունը եղավ իմ հրաժարականի հիմնական պատճառը»,–հայտարարել է Կոշաները։

Այս խորագրի վերջին նյութերը