Իշխանությունը հանրությանը շանտաժի է ենթարկում, թե բա գիտե՞ք՝ մենք գնանք, խաղաղություն չի լինի
Իշխանությունը փորձում է ամեն գնով հանրությանը համոզել, որ իր հռչակած «խաղաղության դարաշրջանը» կենսունակ է և որ մյուս ուժերը միայն պատերազմ են բերելու։
Սա հայտարարում է մի ուժ, ում պաշտոնավարման օրոք, 2020 թվականին, աղետալի 44-օրյա պատերազմ եղավ։
Սրա մասին խոսում է մի ուժ, ում օրոք, 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին Ադրբեջանը ներխուժեց Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղությամբ և օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքը։
Խաղաղության առաջամարտիկի մասին խոսում է մի ուժ, ում օրոք, 2022 թվականին, Ադրբեջանը խախտեց նրա հետ ստորագրած համատեղ հայտարարությունը և առաջխաղացում ապահովեց Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի նկատմամբ։
Ու այս ուժի ներկայացուցիչները հանրությանը շանտաժի են ենթարկում, թե բա գիտե՞ք, որ մենք գնանք խաղաղություն չի լինի։

Իսկ ձեր օրոք ե՞րբ է խաղաղություն եղել։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից