Դ. Մեդվեդև. «Ես չեմ ամաչում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում կատարած իմ աշխատանքի համար»
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հարցազրույց է տվել «The Business Year» ամսագրին, որի ընթացքում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
«Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում խաղաղության ու կայունությանը պահպանման համար։ Հենց այդ համատեքստում է պետք դիտարկել Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայումը, այդ պայմանագրի ժամկետի երկարացումը, ինչը ընդունվեց երևանյան իմ վերջին այցի ժամանակ»,–հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը։
Մեդվեդևն անդրադարձել է նաև ՌԴ–ի միջնորդական գործունեությանը ղարաբաղյան հակամարտության հարցում.
-Ոչ այնքան վաղուց ես խոսելով այս հարցի մասին` ասել եմ, որ չեմ ամաչում հակամարտության կարգավորման գործում կատարած իմ աշխատանքի համար։ Նախագահական հանդիպումների ընթացքում կատարած մեր քննարկումները կարևոր նշանակություն ունեն, կողմերը նշել են հարցի կարգավորման մի շարք դժվարություններ։ Բայց ամեն դեպքում բանակցությունները շարունակվում են։ Կարծում եմ` հանդիպումները պետք է շարունակվեն։ Ռուսաստանը պատրաստ է պատասխան տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրաջանակներում իր վրա վերցրած պարտավորությունների համար։ Հարցը կարգավորելու գործում նկատելի արդյունքների հասնելու համար Ռուսաստանը լուրջ քայլեր կձեռնարկի, որովհետև այդ արդյունքները իրոք շատ կարևոր են ՌԴ–ի շահերի հատվածում գտնվող Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու համար։