Լրահոս

30.07.2011 11:46


Պերմում այլմոլորակայինի արձան են կանգնեցրել

Պերմում այլմոլորակայինի արձան են կանգնեցրել

Պերմի երկրամասում կանգնեցրել են այլմոլորակայինի առաջին արձանը Ռուսաստանում։ Եկվորի 180 սանտիմետրանոց փայտե արձանը տեղադրվել է Մոլեբկա գյուղի դարպասների մոտ՝ նույնանուն անոմալ տարածքի հարևանությամբ։

Արձանի հեղինակը տեղի քանդակագործ Վիկտոր Սազանովն է, հովանավորները՝ տեղի իշխանությունը։ Այս նախագծի համար հատկացվել է 45 հազ. ռուբլի։ Այս օրերին Պերմում ընթանում է նաև չճանաչված թռչող առարկաներին նվիրված խորհրդաժողով, որի ընթացքում ՉԹԱ–ների մասին հաշվետվություններ կներկայացվեն, և դաշտային արշավաքներ կկազմակերպվեն։

Նպատակ կա Մալեբկան դարձնել զբոսաշրջային գոտի անոմալ երևույթներով և ՉԹԱ–ներով հետաքրքրվողների համար։ Ինչպես նաև տեղի իշխանություններն ապագայում ցանկանում են Մոլեբկայում ՉԹԱ–ների թանգարան և թռչող ափսեի տեսքով աստղադիտարան կառուցել։

Մոլեբկա գյուղն ու նրան հարակից տարածքներն անվանում են Մ–յան եռանկյունի։ Այն համարվում է մեծ խտությամբ անոմալ երևույթների վայր։ Բացի այդ, այս տարածքում պարբերաբար ՉԹԱ–ների վայրէջքների նշաններ են նկատվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը