Լրահոս

19.04.2022 09:57


Մահացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը

Մահացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը

Երկարատև հիվանդությունից հետո 58 տարեկանում կյանքից հեռացել է հրապարակախոս, լրագրող, գրող Վահան Իշխանյանը։

Վահան Իշխանյանը ծնվել է 1964թ.-ին Երևանում: Աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից: Համախոհների հետ հիմնադրել է Ինքնագիր գրական ակումբը:

Գրքերը`

«Ռուսուլմանի նոթեր» 2017,

«Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները» 2014,

«Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ) 2014,

«Անմազ» (պատմվածքների ժողովածու) 2010, «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ) 2010,

«Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» 2004
Deviation: Anthology of Contemporary Armenian Literature(co-author) 2008
Makukachu: Anthology of Contemporary Armenian Literature(co-author) 2016

7or.am-ի ողջ խմբագրակազմը ցավակցում է Վահան Իշխանյանի հարազատներին և ընկերներին։

Այս խորագրի վերջին նյութերը