Լրահոս

30.07.2011 11:48


ԱՄՆ Սենատը մերժել է պետական պարտքի նախագիծը

ԱՄՆ Սենատը մերժել է պետական պարտքի նախագիծը

ԱՄՆ Սենատը մերժել է պետական պարտքի շեմը բարձրացնելու և բյուջետային պակասուրդի նվազեցման հանրապետականների օրինագիծը, որը ավելի վաղ հավանության էր արժանացրել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։

Սենատում նախագծին դեմ են քվեարկել 59 սենատոր, իսկ կողմ՝ 41–ը։

Սենատի մեծամասնություն կազմող դեմոկրատների առաջնորդ Հարրի Ռիդը քննարկման կդնի պետական պարտքի շեմի բարձրացման սեփական նախագիծը։ Այն կքվեարկվի երկուշաբթի։

Նշենք, որ օրինագիծը ներկայացրել էին հանրապետականները, որը ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից։ Այն նախատեսում էր 10 տարվա ընթացքում պետական ծախսերը կրճատել 917 մլրդ դոլարով և 900 մլրդ դոլարով ավելացնել պետական պարտքի շեմը։

Սակայն նման տարբերակը դեմոկրատներին բացարձակապես չի բավարարում։ Նրանք սեփական նախագիծն են մշակել, որով պետական պարտքի շեմը բարձրացվելու է 2,5 տրլն դոլարով, իսկ պետական ծախսերը երկարաժամկետ ապագայում կրճատվելու են 2,2 տրլն դոլարով։

Եթե հանրապետականներին ու դեմոկրատներին չհաջողվի համաձայնության գալ, ԱՄՆ–ի համար վրա կհասնի դեֆոլտը։ Այն մասին նախազգուշացրել է երկրի ֆինանսների նախարարությունը և նույնիսկ նշել է ժամկետը՝ մինչև օգոստոսի 2–ը։

Այս խորագրի վերջին նյութերը