Քաղաքական

18.04.2022 20:44


ԱՄՆ-ը ողջունում է Փաշինյանի վերջին հայտարարություններն ու Ալիևի հավատարմությունը խաղաղ բանակցություններին․ Պետդեպ

ԱՄՆ-ը ողջունում է Փաշինյանի վերջին հայտարարություններն ու Ալիևի հավատարմությունը խաղաղ բանակցություններին․ Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։

«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավատարմությունը խաղաղ բանակցություններին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մեկ այլ գրառման մեջ նշվում է, որ Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը տարածաշրջանում է՝ քննարկելու, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները լավագույնս աջակցել գործընթացին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը