Լրահոս

22.04.2009 16:21


«Երևան–Մոսկվա» տեսակամուրջ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

 «Հայսատան-Թուրքիա. Իրական տեղաշարժեր, թե՞ գերտերությունների աշխարհաքաղաքական խաղեր» թեմայով Երևան–Մոսկվա տեսակամրջի ժամանակ ռուսական կողմի ներկայացուցիչները բավական կոշտ դիրքորոշում են ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների կապակցությամբ, կարծիք հայտնելով, որ այս հարաբերություններում շահող է դուրս գալիս Թուրքիան։ Նրանք կարծիք են հայտնել, որ նման զարգացումների դեպքում Ռուսաստանը չի կարող իր համար չտեսնել այնպիսի վտանգներ, ինչպիսիք են, օրինակ, օսմանական Թուրքիայի վերածնունդը։

–Ռուսական կողմն այսուհետ պետք է փոխի Հայասատանի նկատմամբ իր «մեղմ» վերաբերմունքը, և ավելի կոշտ քաղաքականություն վարի,- ասել է ՌԴ պետդումայի պատգամավոր Սեմյոն Բագդասարովը։

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը