Քադաֆիի ուժերը երեք օր տևած բախումների ընթացքում 190 ապստամբ են ոչնչացրել
«Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է՝ Լիբիայի պաշտոնական իշխանությունները հայտարարում են, որ ապստամբների հետ երեք օր տևած զինված բախումների ընթացքում երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը ոչնչացրել են 190 ապստամբի։
Լիբիայի կառավարության մամլո խոսնակ Մուսա Իբրահիմի խոսքերով (ով ասուլիս է տվել Տրիպոլիում)՝ ապստամբները հիմնականում ոչնչացվել են երկրի արևմուտքում, որտեղ ընթանում է ամենաթեժ պայքարը։
Հիշեցնենք, որ Լիբիայում անկարգություններն սկսվել են փետրվարի 15–ից, երբ բողոքողների ցույցերն աստիճանաբար վերածվեցին զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև, ովքեր պահանջում են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը։