Լրահոս

18.04.2022 18:45


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 26/4, 26/5, 26/6 հասցեների բազմաբնակարան շենքերի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը։

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով։

Այս խորագրի վերջին նյութերը