Քաղաքական

18.04.2022 09:27


Թշնամին նույն թշնամին է․44–օրյա պատերազմի մասնակիցներն անժամկետ հացադուլ են սկսել Ազատության հրապարակում

Թշնամին նույն թշնամին է․44–օրյա պատերազմի մասնակիցներն անժամկետ հացադուլ են սկսել Ազատության հրապարակում

«Առավոտյան Ազատության հրապարակ եկան 44-օրյա պատերզմի մասնակիցներ, որոնք երեկ հայտարարել էին անժամկետ հացադուլի և Արթուր Վանեցյանին միանալու մասին»,–այս մասին գրառում է արել «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։

Այս գիշեր պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը գրառում էր արել, որ ինքը և իր պատերազմի մասնակից Արթուր Ավագյանը սկսելու են անժակետ հացադուլ․

«․ չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված,
.առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների,
.որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ.
հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան ժամը 09։00֊ից լինելու ենք Ազատության հրապարակում։
Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ գործնական քայլերի կատարման ուղղորդումը։
Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։ Այն կոչ Է, ծառայելու օրինակ։
Մեր լավ և ազնիվ ընկերներ, հարազատներ, բարին կամեցողներ կարող եք միանալ մեզ ցանկացած՝ ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։ Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ հայրենակիցներ Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։
Կամքը ուժ է։ Երիտասարդությունը կարգավիճակ։ Եկե՛ք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է..., մենք էլ՝ նույն մենք»։

Այս խորագրի վերջին նյութերը