Windows-ի թարմացումների պատճառով խափանվել է հայտնի բրաուզերների աշխատանքը
Հայտնի բրաուզները դադարել են աշխատել Windows 10 և 11 օպերացիոն համակարգերի նոր թարմացումների թողարկումից հետո: Այս մասին հայտնում է BleepingComputer պարբերականը:
Լրագրողներն ուշադրություն են դարձրել օգտատերերի բողոքներին, որոնք ի հայտ են եկել Microsoft-ի օպերացիոն համակարգերի ապրիլյան թարմացումների թողարկումից հետո: Համակարգիչների օգտատերերից շատերի մոտ խնդիրներ են առաջացել Chrome, Edge և Firefox բրաուզերները բացելիս:
«Windows-ի թարմացումները վերջերս բավականին հուսալի և կայուն են եղել՝ լուրջ խնդիրների մասին նվազագույն հաղորդումներով»,-նշել են հեղինակները:
Լրագրողները փորձարկել են Windows 11-ի թարմացումներն ու հաստատել խնդրի առկայությունը: Խնդրի ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ աշխատանքի խափանումը կարող է պայմանավորված լինել համատեղելիության սխալով:
Մասնագետները հայտարարել են, որ Windows-ի թարմացումների թողարկումից հետո համատեղելիության խնդիր է ի հայտ եկել արդիական թարմացման և ESET հակավիրուսի միջև: Որպես ժամանակավոր միջոց հակավիրուսի ծրագրավորողները խորհուրդ են տվել ծրագրի կարգավորումներում միացնել ESET LiveGrid գործառույթը:

Աղբյուրը՝ news.am