Լեհաստանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը հրաժարական է տվել։ Պատճառների մասին տեղեկություններ դեռ չկան։ Տեղեկացնենք, սակայն, որ նա իր հրաժարականը ներկայացրել է անմիջապես այն բանից հետո, երբ հրապարակվել է Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկուն տեղափոխող ինքնաթիռի ավիավթարի պատճառների հետաքննության պաշտոնական զեկույցը։
Կլիխին ամենայն հավանականությամբ կփոխարինի ՆԳՆ փոխնախարար Թոմաշ Սեմոնյակը։
Հիշեցնենք, որ հիշյալ ավիավթարի հետաքննության զեկույցի համաձայն՝ ինքնաթիռը վթարի էր ենթարկվել օդաչուների սխալի պատճառով։