Քաղաքական

17.04.2022 22:18


Որպեսզի երկիրն այս վիճակից դուրս գա, պետք է համախմբվել բոլոր ուժերով․ յուրաքանչյուր հայի պարտականությունն է միանալ այս պայքարին․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Որպեսզի երկիրն այս վիճակից դուրս գա, պետք է համախմբվել բոլոր ուժերով․ յուրաքանչյուր հայի պարտականությունն է միանալ այս պայքարին․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

«Յուրաքանչյուր հայի պարտականությունն է միանալ այս պայքարին, դիմադրել, թույլ չտալ, որ այս իշխանությունները կուրորեն Հայաստանը մտցնեն թուրք-ադրբեջանական խաբկանքի, խորամանկության մեջ և Արցախը տանեն հայաթափման, ադրբեջանականացման, Հայաստանը տանեն թրքացման»,-Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանը շեշտեց՝ ոչ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել՝ միայնակ որոշելու Արցախի ճակատագիրը, իսկ Փաշինյանի թրքանպաստ քաղաքականության դեմ բողոքի, դիմադրության շարժմանը բոլորը պետք է մասնակից լինեն։

«Շարժմանը պետք է մասնակից լինենք բոլորս։ Ուզում եմ հարց տալ ՀՀ քաղաքացուն՝ արդյոք իրեն դու՞ր է գալիս այս իրավիճակը, երբ ՀՀ կառավարության ղեկավարը ստում է և կուրորեն տրվում թուրք-ադրբեջանական խաբկանքին, գումարած դրան՝ ամեն ինչ անում են, որ ժողովուրդը վախեցած լինի՝ այն դեպքում, երբ առաջին հերթին հենց ինքը՝ Փաշինյանն է վախեցած։ Որպեսզի երկիրն այս վիճակից դուրս գա, պետք է ժողովրդին համախմբել։ Այս շարժումը մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի, մեկ օրվա, մեկ ամսվա շարժում չէ․ պետք է համախմբվել բոլոր ուժերով։ Շարժմանը պետք է մասնակից լինենք բոլորս»,-շեշտեց Սեյրան Օհանյանը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը