Կարծիք

16.04.2022 14:55


Շուտով էլ ավելի հետ են գնալու ու հասնեն Հայկ նահապետ

Շուտով էլ ավելի հետ են գնալու ու հասնեն Հայկ նահապետ

Նախկիններն էլ ակտուալ չեն, արդեն ակտուալ է դառնում նախնադարը։ Ասում էինք, որ սրանք էսպես շարունակելու դեպքում հետ են գնալու մինչև Տիգրան Մեծ։ Չէինք սխալվում, իրոք հասան նրան։ ՔՊ-ականներն արդեն սկսել են մեղադրել մեր թվարկությունից առաջ իշխած հայ թագավորներին։

Ասում են խեղճ Նիկոլն ի՞նչ անի, մեղավորը Տիգրան Մեծն էր։ Շուտով էլ ավելի հետ են գնալու ու հասնեն Հայկ նահապետ։ Նա՛ էր մեղավոր, որ Բելին սպանեց, փոխանակ հետը խաղաղության դարաշրջան բացեր։ Նա դատապարտելի քայլ արեց՝ թշնամու հետ բարեկամական-դիվանագիտական կապեր հաստատելու, նրան կառավարելի դարձնելու փոխարեն ոչնչացնելով։ Հայկ նահապետից հետո էլ ՔՊ-ն մեղադրելու է Նոյին, որը ընդհանրապես որոշեց տապան սարքել, չթողեց մարդկությունը վերանա-գնա։ Սարքելուց հետո էլ էնքան ոչ պրոֆեսիոնալ քշեց էդ տապանը, որ Ջոմոլունգման թողած՝ եկավ կանգնեց Արարատի գագաթին, ու բոլորը մեզ աչքով տվին։ Այ նրա՛նք են մեղավոր, խեղճ հարիֆ Նիկոլն ի՞նչ անի»:

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը