Թուրքական բանակի հրամանատարությունը հրաժարական է տվել
Թուրքական բանակի Գլխավոր շտաբի հրամանատար Իշիկ Կոշաները հրաժարական է ներկայացրել։ Նրա հետ միասին հրաժարական են ներկայացրել Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային զորքերի հրամանատարները։ Հրաժարականի պատճառների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում։
Տեղեկացնենք, սակայն, որ Կոշաները շատ վատ հարաբերությունների մեջ էր վարչապետ Էրդողանի հետ։ Հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենար երկրի զինված ուժերի Գերագույն խորհրդի նիստը, որին, ենթադրվում է, պետք է մասնակցեր նաև Էրդողանը։