Աշխարհ

16.04.2022 16:42


Ֆիլիպիններում մոլեգնում է «Մեգի» փոթորիկը. կա 167 զոհ (լուսանկար)

Ֆիլիպիններում մոլեգնում է «Մեգի» փոթորիկը. կա 167 զոհ (լուսանկար)

Ֆիլիպիններում «Մեգի» արևադարձային փոթորկի հետևանքով տուժել է ավելի քան 1,93 միլիոն մարդ։ Ինչպես նշվում է երկրի ռիսկերի կանխարգելման և բնական աղետների հետևանքների վերացման ազգային խորհրդի շաբաթ օրը հրապարակված զեկույցում, զոհվել է 167 մարդ։

Փոթորկի հետևանքով արձանագրվել է 560 ջրհեղեղ և 89 սողանք։ Հինգ շրջաններում գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 4,64 մլն դոլար, գրում է ՏԱՍՍ-ը:

Երկրի ութ մարզերի իշխանությունները հայտարարել են 192 ուսումնական հաստատություններում դասերի և 139 ձեռնարկություններում աշխատանքի դադարեցման մասին։ Արտակարգ դրություն է գործում 16 քաղաքներում և համայնքներում։

Գործակալության տվյալներով՝ ցիկլոնը տարածվել է ինը շրջաններում։ Ավելի քան 348,3 հազար մարդ տեղափոխվել է տարհանման կենտրոններ, նախապես տարհանվել է 32,9 հազար մարդ։

After Tropical Storm Megi Hits Philippines, Dozens Dead or Missing - The  New York TimesTropical Storm Megi: 25 killed in Philippines tropical storm - BBC NewsTropical storm Megi: Philippines death toll rises to 123 as landslides bury  villages | Philippines | The GuardianTropical Storm Megi kills at least 25 people as Philippines hit by floods  and landslides | World News | Sky NewsPhilippines – Over 20 Killed in Floods After Rain from Tropical Storm Megi  (Agaton) – FloodList

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը