Այս պահի դրությամբ առնվազն 5 կրպակ է փակվել Գյումրիում:
Կրպակավարները, կամավոր կամ հարկադրաբար, աշխատանքից ազատման դիմում են գրել: Մասնավորապես, կրպակավար Վերա Հակոբյանին կանչել են մայրաքաղաք և ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել: Կրպակավարների շրջանում պտտվող լուրերի համաձայն՝ մի քանիսն էլ կփակվեն առաջիկայում:
Նրանք նշում են, որ առևտուրը նվազել է կրկնակի ու եռակի անգամ: Թերթեր շատ քիչ են վաճառվում: Ամեն թերթից 1-2 օրինակ են ստանում, այն էլ, երբեմն հետ են ուղարկում:
-Եթե ամեն թերթից ստանում էինք 5-6 օրինակ, ապա այսօր ամենաշատը 2 օրինակ ենք պատվիրում, վաճառք չկա,- նշել է կրպակավարներից մեկը:
Նրանց պնդմամբ՝ վաճառքը նվազել է հատկապես ապրիլի սկզբից, երբ համատարած թանկացման մեկնարկը տրվեց՝ «100 դրամն էլ մարդիկ խնայում են»։
-Դուք պատկերացրեք, հիմանական վաճառվող թերթերն արժեն 100-ից 150 դրամ, այսինքն հացի փող։ Մարդիկ էլ, էս նեղ պահին թերթ կարդալու տեղը, ավել հաց կառնեն,- ասում է երկար տարիներ կրպակավար աշխատող Արմենը:
Եկամուտ ունենալու և գոնե հարկերը ժամանակին վճարելու համար կրպակներում, օրաթերթերի, ամսագրերի ու խաչբառերի կողքին, վաճառվում է ծխախոտ, քաղցրավենիք, տնտեսական տարբեր ապրանքներ, մինչև անգամ դհոլներ: Սակայն այս լրացուցիչ մեթոդները ևս ելք չեն:
Կրպակների սեփականատեր «ՊՐԵՍՍՏԵՆԴ» ընկերությունից մեզ փակված կամ փակման ենթակա կրպակների մասին տեղեկություն չհաղորդեցին՝ սահմանափակվելով մի կարճ նախադասությամբ. «ինֆորմացիան Գյումրիի մասով կամփոփվի միայն հաջորդ շաբաթ»:
Գյումրիում փակվում են թերթի կրպակները

Դերենիկ Մալխասյան
Գյումրի