Քաղաքական

16.04.2022 09:03


ԱՄՆ դեսպանն այցելել է ԿԲ շենք ու հրահանգներ տվել բանկերի ղեկավարներին․ «Հրապարակ»

ԱՄՆ դեսպանն այցելել է ԿԲ շենք ու հրահանգներ տվել բանկերի ղեկավարներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր գրավոր հարցին՝ արդյոք մոտ մեկ ամիս առաջ ՀՀ Կենտրոնական բանկի շենքում տեղի՞ է ունեցել հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի եւ հայաստանյան բանկերի ղեկավարների միջեւ, որի ժամանակ դեսպանը պահանջ է դրել բանկերի առաջ՝ չփորձել շրջանցել արեւմտյան պատժամիջոցները եւ օգնել ՌԴ քաղաքացիներին, երեկ ԱՄՆ դեսպանատնից գրավոր պատասխան ենք ստացել, որով, ըստ էության, հաստատել են մեր լուրը.

«Միացյալ Նահանգները գնահատում է միջազգային պատժամիջոցներին հետեւելու Հայաստանի հանձնառությունը եւ այս հարցի շուրջ կանոնավոր կապ է պահպանում Հայաստանի բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին ի պատասխան՝ Միացյալ Նահանգների, իր դաշնակիցների ու գործընկերների կողմից սահմանված պատժամիջոցներն այն ծանր գինն են, որ պարտադրվում են նախագահ Պուտինի նախընտրած պատերազմին աջակցողներին։ Դրանք շարքային ռուս քաղաքացիներին պատժելու նպատակ չունեն»։

Այս խորագրի վերջին նյութերը