Լրահոս

15.04.2022 20:05


Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև ՀՀ Տավուշի մարզում

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև ՀՀ Տավուշի մարզում

Ապրիլի 15-ին տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:02-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.51⁰ և արևելյան երկայնության 46.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան` Զաքաթալա քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոթի, Բերդավան և Կողբ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը