Կառավարությունն այսօր «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ որոշում է ընդունել և տոնական երկու նոր օր ավելացել՝ Անասնաբույժի օր և Բույսերի առողջության պաշտպանության օր։
Ամենևին քննարկման առարկա չդարձնելով այս օրերը նշելու անհրաժեշտությունը՝ ընդգծեմ միայն, որ սա այն նույն իշխանությունն է, որը ընդամենը մեկ ամիս առաջ մերժեց Ապրիլի 10-ն օրենքում ամրագրել որպես Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի Մարաղա գյուղի խաղաղ բնակչության դաժան ջարդի զոհերի հիշատակի օր և որի պատգամավորների հիմնավորումներից մեկն էլ այն էր, թե «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը պետք չէ ավելորդ օրերով ծանրաբեռնել։
Բայց դե պարզից էլ պարզ է, որ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնող խունտան չէր կարող նեղացնել իր «կիրթ ու կառուցողական» եղբորը՝ Մարաղայի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր ամրագրելով օրենքում, ինչպես որ փաստացի կողմ քվեարկեցին Շուշիի հակահայ հռչակագրին կամ ինչպես որ իրար հերթ չտալով ադրբեջանահաճո և թրքասեր հայտարարություններն էին հնչեցնում խորհրդարանի ամբիոնից։
Կրկնում եմ՝ այս հակահայ խմբակի՝ իշխանության մնալու դեպքում մի օր էլ Հայաստանի բնակչության դաժան ջարդերի օր սահմանելու անհրաժեշտություն է առաջանալու, եթե, իհարկե, այդ օրն ամրագրող սուբյեկտ քարտեզի վրա գոյություն ունենա։ Եվ մեզանից յուրաքանչյուրից է կախված՝ ուզո՞ւմ ենք անկախ Հանրապետություն, պետականություն ունենալ, թե՞ նախընտրում ենք դառնալ աշխարհաքաղաքական շահերի բախման մանրադրամ ու թուրքի ոտնաման սրբելու տարածք։
Վիճակը նետված է

Վիճակը նետված է։
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից