Վարորդական իրավունքի վկայականի փոխարեն ՃՈ-ն վարորդներին ժամանակավոր թուղթ է տալիս. ներկրման խնդիրներ են առաջացել
Ճանապարհային ոստիկանությունը տևական ժամանակ է՝ վարորդներին վարորդական իրավունքի պլաստիկ վկայական տրամադրելու փոխարեն ժամանակավոր թուղթ է տալիս, նշելով, որ մոտենան 2 ամսից։
NEWS.am-ի հետ զրույցում վարորդներից Արա Հակոբյանը պատմեց, որ ժամանակավոր թղթով իրենք այլ երկրում չեն կարող վարել ավտոմեքենա։
«Հայաստանում չեն կարող տալ վարորդական իրավունքի վկայական, դրա փոխարեն թուղթ են տալիս, որը կարող ես օգտագործել միայն Հայաստանի տարածքում։ Զանգեցի ՃՈ, վերցրեց մի աղջիկ, հարցերն ուղղեցի, ինքն էլ այլ հեռախոսահամար տվեց, սակայն ոչ մեկ չպատասխանեց։ Այս խնդիրն է, որովհետև Հայաստանում պլաստիկ չկա։ Արդեն 2 ամիս է, չեն կարողանում փոխել վարորդական իրավունքի վկայականը»,-պատմեց Արա Հակոբյանը։
NEWS.am-ին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնեցին, որ վարորդական իրավունքի վկայականի հատկացման հետ կապված լոգիստիկ խնդիրներ են առաջացել։ Խոսքը վերաբերում է պլաստիկ քարտերի նյութերի մատակարարմանը։
«Այս պահին հնարավոր ամեն ինչ արվում է, որ մատակարարման խնդիրները շուտ լուծվեն»,-նշեցին ոստիկանությունից։