Լրահոս

15.04.2022 13:23


Այգեստան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դանակի 3 հարված ստացած տղամարդու դի, կողքին էլ՝ խոհանոցային դանակ և նամակ

Այգեստան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դանակի 3 հարված ստացած տղամարդու դի, կողքին էլ՝ խոհանոցային դանակ և նամակ

Այսօր, ապրիլի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 11 փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկի հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամարդու դի։

Այս պահին տեղում աշխատում է քննչական խումբն ու դատական բժիշկը։

Դատաբժիշկը զննելով դին, հայտնեց, որ մարմնի վրա կա դանակից ստացած 3 հարված։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Դեպքի վայրում դիակի կողքին հայտնաբերվել են խոհանոցային դանակ և նամակ։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն՝ պարզվում է։

Այս խորագրի վերջին նյութերը