Լրահոս

29.07.2011 16:55


Իսպանիայի խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են մինչև 2011թ. նոյեմբեր

Իսպանիայի խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են մինչև 2011թ. նոյեմբեր

Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն ուրբաթ օրը հայտարարել է, որ հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նախատեսվածից (2012թ. մարտ) 4 ամիս շուտ՝ 2011թ. նոյեմբերի 20–ին։ Այս մասին տեղեկացնում է «EFE» գործակալությունը։

Սապատերոն նման որոշում է կայացրել երկրի ներքին գործերի նախկին նախարար Ալֆրեդո Պերես Ռուբալկաբայի հետ խորհրդակցելուց հետո։ Ռուբալկաբան առաջիկա ընտրությունների ժամանակ կներկայացնի իշխող՝ Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը (ԻՍԱԿ)։

Գործող վարչապետ և ԻՍԱԿ–ի գլխավոր քարտուղար Սապատերոն ավելի շուտ հայտարարել էր, թե վարչապետի պաշտոնի համար անընդմեջ երրորդ անգամ չի պայքարի։

Ըստ երևույթին, ընտրությունների ժամանակ նա կաջակցի Ալֆրեդո Ռուբալկաբային։

Այս խորագրի վերջին նյութերը