Քաղաքական

14.04.2022 22:10


Ով պնդում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի, պետական հանցագործ է․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)

Ով պնդում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի, պետական հանցագործ է․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին պետք է կանգնեցնել եւ թույլ չտալ, որ նա միանձնյա որոշումներով վերջանակապես կործանի Հայաստանը եւ Արցախը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Հայաստանի վարչապետը երեկ հայտարարեց, որ ինքը չի կարողանում կանգնեցնել Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացը եւ սկսեց հիմնավորել՝ կրկին խեղաթյուրելով փաստերը։ Զարմանալի չէ նրա կեցվածքը։ Զարմանալի է ու բանականությունից դուրս, որ այսօր նա դեռ Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Եթե կոչ, ապա միայն միակը՝ Փաշինյանին պետք է կանգնեցնել եւ թույլ չտա, որ միանձնյա որոշումներով վերջանակապես կործանի Հայաստանը եւ Արցախը»,-ասաց Հակոբյանը։

Այս խորագրի վերջին նյութերը