Լրահոս

29.07.2011 16:28


Հուգո Չավեսը որոշել է իշխանության մնալ մինչև 2031թ

Հուգո Չավեսը որոշել է իշխանության մնալ մինչև 2031թ

Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը հայտարարել է, թե պատրաստվում է իր պաշտոնին մնալ մինչև 2031թ.։ Ինչպես հայտնում է «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը, այդ հայտարարությունը երկրի ղեկավարն արել է իր ծննդյան 57–րդ տարեդարձի օրը՝ հուլիսի28–ին։

–Բոլորիդ հրավիրում եմ իմ 77–ամյակին,–իր տան պատշգամբից հավաքված երկրպագուներին է դիմել նա։–Ավելի վաղ ես ասում էի, որ կգնամ 2021թ.։ Եվ այսպես, 2021թ. ոչ մի տեղ էլ չեմ գնա, այլ կգնամ 2031–ին։

Նմանատիպ մտադրություններով Չավեսը հանդես էր եկել նաև «Correo del Orinoco» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ։ Նրա խոսքերով՝ ինքը ոչ մի վայրկյան չի մտածել նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ Նա հայտարարել է, որ մտադիր է շարունակել մինչև 2031թ.՝ 2021–2030թթ. ժամանակահատվածը անվանելով 21–րդ դարի «ոսկե տասնյակը»։

Այս խորագրի վերջին նյութերը