Երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիրը» ծափահարեց Նիկոլ Փաշինյանին: Ծափահարեց այն բանից հետո, երբ նա հայտարարեց, թե Արցախը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում: Նա կեղծ երկընտրանք առաջ քաշեց՝ «Ղարաբաղը տանք, որ Սերգո ջանը խաղաղ ապրի» բանաձևի շրջանակներում:
ԱԺ ՔՊ-ական մեծամասնությունը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, դարձավ կոլեկտիվ հանցագործության սուբյեկտ: ՔՊ-ն ծափահարեց Նիկոլին այն բանից հետո, երբ «ժողվարչապետը» հայտարարեց, թե բա «կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը՝ իհարկե, առանց զոհերի»:
Նիկոլը խոստովանում է, որ 3826 հոգու զոհվելու պատճառը եղել է իր սխալ մտածելակերպը և հոգեբանական վիճակը: Մի կողմ թողնենք, թե նա ինչ «կռուտիտներով» էր արդարացնում իր մտածելակերպն ու ինչպես էր իրեն Հիսուսի տեղ դրած քարշ տալիս «խաչը»: Փաստն այն է, որ նա խոստովանում է Եռաբլուրը բազմապատկելու իր սխալը:
Նման սխալները չեն ներվում: Դրանք սխալ չեն, դրանք հանցագործություն են: Եվ այդ հանցագործության մասնակից է դառնում ՔՊ-ական մեծամասնությունը՝ ծափահարելով: Նիկոլն իր թիմակիցներին դիտմամբ է կոլեկտիվ հանցագործության սուբյեկտ սարքում, որպեսզի քայլարածներից յուրաքանչյուրը դառնա մահապարտ, որպեսզի ամեն մեկը պայքարի իր կաշին փրկելու համար:
Նիկոլը երեկ կոլեկտիվ հանցագործության մղելով՝ գերմոտիվացրեց իր թիմակիցներին: Նրանց մինչև այժմ միավորում էր վախն ու թալանի հնարավորությունը: Հիմա այդ ամենին ավելացավ նաև կոլեկտիվ հանցագործության մասին ինքնախոստովանական ցուցմունքը: Նրանք հետագայում չդատվելու համար պետք է կռիվ տան ու անգամ հետույքով պաշտպանեն Նիկոլին: Հակառակ դեպքում իրենց հետույքն է «վառվելու»:
Հայ ժողովրդի ու քաղաքական ուժերի խնդիրն այս դեպքում պետք է լինի Նիկոլի հակահայկական օրակարգը վիժեցնելը: Պետք է իշխանափոխություն ու իրական, արժանապատիվ խաղաղություն ապահովելու հայեցակարգ, Արցախին տեր կանգնելու պատրաստակամություն, Հայաստանի պետականությունը փրկելու օրակարգ: Դժվար է, բայց ոչ անհնարին:
Նիկոլը ՔՊ-ին մղեց կոլեկտիվ հանցագործության

Հայկ Ուսունց