Քաղաքական

29.07.2011 16:10


Միքայել Հայրապետյան. «Այստեղ լեգիտիմացման խնդիր չկա»

Միքայել Հայրապետյան. «Այստեղ լեգիտիմացման խնդիր չկա»

«7օր»–ի հարցին՝ արդյոք երկխոսությամբ Հայ ազգային կոնգրեսը չի՞ լեգիտիմացնում այն նույն Սերժ Սարգսյանին, որին ավազակապետ էր անվանում, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը պատասխանել է.

–Այստեղ լեգիտիմացման խնդիր չկա: Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ երբ բնակվարձ ենք վճարում, այսինքն՝ առնչվում ենք ոչ լեգիտիմ նախագահ ունեցող պետության որևէ կառույցի հետ, ապա լեգիտիմացնում ենք ոչընտիրին: Քանի դեռ քաղաքացիական անհնազանդություն հայտարարված չէ, ցանկացած հարաբերություն թույլատրելի է և լեգիտիմացում չի նշանակում։ Իհարկե, ոմանք սա ժամանակին ընկալել էին ընտրողաբար և անզիջում բացառություն արել, ասենք, հարգարժան պարոն Սուրենյանցի համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը