Քաղաքական

14.04.2022 14:15


Արցախի ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի՝ հայտարարության մասին օրակարգով

Արցախի ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի՝ հայտարարության մասին օրակարգով

Այսօր ժամը 11։00-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ խմբակցության ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ-ից։

Խորհրդակցության ընթացքում որոշվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով։

Այս խորագրի վերջին նյութերը