Լրահոս

14.04.2022 12:59


Նախ ամբողջ թիմի անհապաղ հրաժարականը, իսկ հետո արդեն հայկական Նյուրնբերգը. Գեղամ Նազարյան

Նախ ամբողջ թիմի անհապաղ հրաժարականը, իսկ հետո արդեն հայկական Նյուրնբերգը. Գեղամ Նազարյան

Երեկ խորհրդարանում հնչած այն միտքը, թե հնարավոր էր խուսափել պատերազմից, բայց այդ դեպքում տարբերությունն այն կլիներ, որ զոհեր չէին լինի, մեղմ ասած, հունից հանել, զայրացրել է հերոս, նահատակ տղերքի ծնողներին, եղբայրներին, քույրերին, կանանց և երեխաներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ճշմարտություն հանուն սերունդների համար նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը զոհվել է արցախյան վերջին պատերազմի ժամանակ:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս իրավիճակից դուրս գալու լուծումը մեկն է. նախ ամբողջ թիմի անհապաղ հրաժարականը, իսկ հետո արդեն հայկական Նյուրնբերգը։

Մեր տղերքին նահատակության տանողը խոստովանում է, որ տղերքը կարող էին և չզոհվել ու կարծում է, որ գոնե հրաժարական չպետք է տա։

Հայաստանի փրկության գործընթացն առաջնորդելու և իրականության են հասցնելու հերոս տղերքի ընտանիքի անդամները։ Սա իր մեջ նաև մեծ խորհուրդ ունի։

Այս խորագրի վերջին նյութերը