Վանաձորում պատանիների վեճն ավարտվել էր մարմնական վնասվածքներով
Ապրիլի 11-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդվել էր, որ գլխի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 16-ից 17 տարեկան երեք պատանի:
Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ծանր մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, որի ընթացքում հիվանդանոց տեղափոխվածներից մեկին դանակահարել էր 15-ամյա պատանին, մյուսին մետաղյա ձողով մարմնական վնասվածքը պատճառել էր 17-ամյա պատանին: Նրանք տվել են խոստովանական ցուցմունք, նաև հայտնել են, որ դեպքից հետո դանակն ու մետաղյա ձողը նետել են գետը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ պատանուն մարմնական վնասվածք պատճառելու, ինչպես նաև միջադեպի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։