Լրահոս

14.04.2022 11:04


Անհետ կորած համարվող 18-ամյա երիտասարդի դին են գտել Հրազդան գետից

Անհետ կորած համարվող 18-ամյա երիտասարդի դին են գտել Հրազդան գետից

Այսօր, ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները գետից դուրս են բերել դին։

Ոստիկանությունը պարզել է, որ գետից դուրս բերվածը Երևանի բնակիչ 18-ամյա էդուրադ Շ-ն էր, ով որպես անհյատ կորած ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Փրակարարները դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային։

Այս խորագրի վերջին նյութերը