Քաղաքական

14.04.2022 10:48


Փաշինյան Նիկոլ, քեզ ներում չկա, բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է․ զոհվածի հայր

Փաշինյան Նիկոլ, քեզ ներում չկա, բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է․ զոհվածի հայր

44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն անդրադարձել է երեկ ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատերազմը հնարավոր էր կանխել, որի արդյունքում մենք կունենայինք նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի։

«Փաշինյան Նիկոլ, ասում ես՝ կարող էիր կանխել պատերազմը, բա կանխեիր, թե՞ արյան ծարավ էիր, մեր լույս տղաներն էին քեզ խանգարում, հիմա դու ո՞վ էս...., քեզ ներում չկա, դու ինքդ ասացիր, որ դու ես համար մեկ մեղավորն ու պատասխանատուն:

Հ.Գ. Համար մեկ պատասխանատու, գոնե հասկանո՞ւմ ես, որ զավակ կորցրած ծնողների թշնամին ես դարձել, բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է»:

Այս խորագրի վերջին նյութերը