Կարծիք

14.04.2022 10:43


նիկոլը թքած ունի Հայաստանի վրա էլ, Արցախի վրա էլ ու թե ովքեր ու քանի հազար են զոհվել այդ հայրենիքի համար․ նիկոլը հայրենիք չունի

նիկոլը թքած ունի Հայաստանի վրա էլ, Արցախի վրա էլ ու թե ովքեր ու քանի հազար են զոհվել այդ հայրենիքի համար․ նիկոլը հայրենիք չունի

Մարդամեկն էսօր կոկորդիլոսի արցունքներ թափելով ԱԺ-ում ասում էր, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, որոնք կարող էին և չլինել, 3825 է։

2021 թվականի ապրիլի 16-ից հետո, այսինքն արդեն մեկ տարի է, զոհվածների ցուցակներ չի հրապարակվել։ Իսկ 2021-ին հրապարակված վերջին ցուցակով զոհվածների թիվը կազմում է 2842։

Մեկդ հարցրեք էլի էդ թրքահպատակին՝ էն 983 տղերքն ի՞նչ եղան։ Մա՞րդ չէին, թե՞ հայրենիքի պաշտպանության համար չէին զոհվել, որ անունները չեք հրապարակում։ Դա էլ չլինի նոյեմբերի 10-ին ձեր հանձնած Շուշիում զոհվածներին Եռաբլուրում չհուղարկավորելու ցինիկ որոշումը։ Իբրև թե՝ մարտական կորուստ չեն...

Մեկընդմիշտ հիշեք. նիկոլը թքած ունի Հայաստանի վրա էլ, Արցախի վրա էլ, ու իր համար լրիվ մեկ ա, թե ովքեր ու քանի հազար են զոհվել այդ հայրենիքի համար։ նիկոլը հայրենիք չունի։ Զոհվածի ցավով տապակվողը տարրական հարգանք կունենար զոհվածի հարազատի հանդեպ ու գոնե նրանց զավակների անունները ինչպես հարկն է կհրապարակեր։ Անգամ դա չի արել։

Տղերքի գիտեին, թե պետություն ունեն, որտեղ իրենց կհիշեն, իրենց ընտանիքների չեն մոռանա։ Տղերքը չգիտեին, որ առաջինն իրենց անուններն են փորձելու մոռացության մատնել...

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը