Աշխարհ

14.04.2022 20:20


Գիտնականները հայտնաբերել են Քրիստոֆեր Կոլումբոսի առաջին գերեզմանը

Գիտնականները հայտնաբերել են Քրիստոֆեր Կոլումբոսի առաջին գերեզմանը

Չնայած նրան, որ Նոր աշխարհի հայտնագործողի՝ Քրիստոֆեր Կոլումբոսի կյանքի պատմությունը բավականին լավ է ուսումնասիրվել, գիտնականները նրա թաղման վայրը դեռ չգիտեին։ Ավելի ստույգ՝ այն վայրը, որտեղ թաղվել է նավավարի դին մարմինը 1506 թվականին նրա մահից հետո։ Սակայն վերջերս պատմաբանները իսպանական ռազմածովային թանգարանի հովանու ներքո անցկացվող ուսումնասիրության շրջանակներում կարողացել են գտնել նրա առաջին թաղման ճշգրիտ վայրը, հայտնում է Daily Sabah պորտալը։

Նրա մահից անմիջապես հետո ծովագնացին թաղել են Իսպանիայի հյուսիս-արևմուտքում՝ Վալյադոլիդում՝ այն նույն տեղում, որտեղ նա մահացել է։ Երեք տարի անց նրա մոխիրը դուրս էր հանվել և տեղափոխվել Սևիլիա՝ հարավային Իսպանիա՝ ընտանեկան դամբարանում թաղելու համար: 1544 թվականին, հետևելով ծովագնացի թողած հրահանգներին, նրա աճյունը տեղափոխվել էր Սանտո Դոմինգո։ Դրանից հետո՝ 1795 թվականին, մոխիրը տեղափոխվել էր Հավանա, իսկ 1898 թվականին՝ վերջապես վերադարձվել Սևիլիա և թաղվել այնտեղ։

Սակայն դրանով նրա վերջին հանգրվանի շուրջ տարաձայնությունները չէին ավարտվել, քանի որ Դոմինիկյան Հանրապետությունը շարունակում է պնդել, որ Կոլումբոսը դեռ թաղված է Սանտո Դոմինգոյում: 2005 թվականին Գրանադայի համալսարանի հետազոտողները ԴՆԹ-ի նմուշներ են վերցրել մնացորդներից՝ ապացուցելու, որ Կոլումբոսն իրականում թաղված է Սևիլիայի դամբարանում: Սակայն, ըստ տեղացի գիտնականների, նրանք չեն բացառում, որ Սանտո Դոմինգոյի դամբարանում և գտնվում են Նոր Աշխարհը հայտնագործողի մասունքները։

Պատմաբանները գիտեն, որ Կոլումբոսի առաջին գերեզմանը եղել է Վալյադոլիդում։ Սակայն գերեզմանի ճշգրիտ վայրը հայտնի չէր։ Այժմ հետազոտողները վերջապես պարզել են, որ Քրիստոֆեր Կոլումբոսն առաջին անգամ թաղվել է Վալյադոլիդի Սան Ֆրանցիսկոյի վանքում, որը, ցավոք, չի պահպանվել։

Հետազոտողները նման եզրակացության են հանգել «մանրամասն պատմական հետազոտությունից հետո, որը հաստատվել է գեոռադարների կողմից»։ Վերլուծության համար փորձագետները Սևիլիայի գերեզմանից կապարի, աղյուսի և ոսկու նմուշներ են վերցրել՝ Վալյադոլիդի թաղման վայրի հետ համապատասխանություն գտնելու համար:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը