Մեկնաբանություն

13.04.2022 21:25


Նիկոլի կեղծավոր անկեղծությունը

Նիկոլի կեղծավոր անկեղծությունը

Ստերի արքան, մուտիլովկաների սիրահարը, կեղծիքի «պապան», մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ որոշել է անկեղծանալ։ Հենց խոսքի սկզբում ասված այդ խոսքը հուշում էր, որ ականատեսն ենք դառնալու լկտի ստի, փարիսեցիության, դեմագոգիայի, հակահայկական հերթական քայլի։

Այսօր Նիկոլը հերթական անգամ համեմատվեց Հիսուսի հետ։ Դա էլ իր հերթին նշանակում էր, որ ականատեսն ենք դառնալու մեծագույն ստորության և ստորագույն դավաճանության։ Այդպես էլ եղավ։

Նիկոլն ասաց, որ որոշել է անկեղծանալ ու սահմանեց բոլոր առումներով անբարոյականության ռեկորդներ։

Նա կրկնեց իր հերթապահ նախադասությունը, թե բա ինձ մեղավոր ու պատասխանատու եմ համարում, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու իմ հասցեին հնչեցվող մեղադրանքները։ Մեղավոր եմ, բայց մեղադրանքները չեմ ընդունում. «կռուտիտի» և փարիսեցիության ահա այսպիսի մաստեր–կլաս։

Ասում է՝ ինձ պետք է մեղադրել ոչ թե հողերը հանձնելու, այլ չհանձնելու համար։ Ասում է՝ եթե Ադրբեջանի ուզածները տայի (Ադրբեջանն, ինչպես հայտնի է, ուզում է ամեն ինչ ու միանգամից. Նիկոլի կառուցողական ընկեր Ալիևի ախորժակը մինչև Երևան է հասնում), ապա պատերազմ ու զոհեր չէին լինի։

Հետո կոկորդիլոսի արցունքներ է թափում, թե բա անընդհատ տանջվում եմ՝ ինչո՞ւ չհանձնեցի ու էդքան հազար զոհեր եղան, բայց դե հետո «անկեղծաբար» արդարանում է, որ պետք է հանձնեի, բայց ինքս համոզված չէի այն ժամանակ, հիմա համոզված եմ, որ ճիշտը հանձնելն է (Նիկոլի այսօրվա շոուի ամբողջ իմաստը հենց այդ հանձնելն «անկեղծությամբ» հիմնավորելն էր)։

Փաստորեն, Նիկոլն այնքան անբարոյական է, որ ձեռքի հետ հայտարարում է, թե բա իմ սխալի պատճառով եղան հազարավոր զոհերը, բայց դրանից հետո արագ անցնում է իր բուն քարոզին՝ «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան» ծրագրի շրջանակներում։ Նիկոլը «հիմնավորում» է, որ եթե հիմա չհանձնի Արցախն Ադրբեջանին, ապա դա կլինի ավելին, քան դավաճանությունը, կլինի սխալ։

Նիկոլն իր կեղծավոր անկեղծությամբ ընդամենն ասում էր, որ գնալու է Լևոն Տեր–Պետրոսյանի՝ դեռևս 1992–ին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցի դրույթների տարբերակով։ «Չնչին» տարբերությունն այն է, որ արանքում 4 հազարի կարգի զոհեր եղան։

Արցախյան բոլոր պատերազմների հազարավոր զոհված հերոսների հարազատներն այնքան շոկի մեջ են կամ այլ հոգեվիճակում, որ Նիկոլի այսօրվա խոսքերից հետո ինքը դեռ ՀՀ վարչապետ է աշխատում։

Մեր ժողովրդից ու քաղաքական ուժերից էլ է քայլ ակնկալվում, բայց դեռ չկա։

Եթե այս կեղծավոր անբարոյականը դեռ մնում է ՀՀ վարչապետի աթոռին, ուրեմն մենք պետություն ունենալու և ազգ կոչվելու իրավունք չունենք։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը