Լրահոս

29.07.2011 15:41


Թուրքիայում «ֆուտբոլային» ձերբակալությունները շարունակվում են

Նախորդ ամիս Թուրքիայի 12 նահանգներում պայմանավորված ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել էին մի շարք ֆուտբոլային ակումբների ղեկավարներ, ֆուտբոլիստներ, մարզիչներ։  Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ «ֆուտբոլային» ձերբակալությունները շարունակվում են։ Մասնավորապես Ստամբուլում ձերբակալվել են «Ֆեներբահչե» ակումբի ղեկավարներից Մուրադ Օզայդընլըն, մենեջեր Հասան Չեթինքայան, ֆուտբոլիստ Ջան Արաթը։ Իսկ նախկին մրցավար Զաֆեր Օնդեր Իփեքը ցուցմունքներ տալու համար կանչվել է ոստիկանություն։

Այս խորագրի վերջին նյութերը