Քաղաքական

13.04.2022 18:18


Փաշինյանն Ալիևին խոստացել է, որ որևէ պաշտոնյա, ով իրենց դիրքորոշումը չի կիսում, չի մտնի Արցախ. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Փաշինյանն Ալիևին խոստացել է, որ որևէ պաշտոնյա, ով իրենց դիրքորոշումը չի կիսում, չի մտնի Արցախ. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Եթե Արտաքին գործերի նախարարությունում մի քիչ տրամաբանություն կա և անմեղսունակությամբ չեն տառապում, մի հարց տամ՝ թող ճշտեն, ի վերջո, էդ ավելի քան 20 մարդու անուն, ազգանուն, ծննդյան թիվն ինչպե՞ս է հայտնվել ռուս խաղաղապահների մոտ: Ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:

«Ինչ-որ մեկն ուղարկել է, չէ՞: Ես դավադրությունների վերսիաներից դուրս եմ գալիս, շատ պարզ տրամաբանություն՝ նրանք ներկայացել են թղթով և ասել, որ դուք չպետք է մտնեք Արցախ: Էդ ռուս խաղաղապահներին ո՞վ է փոխանցել, երկու տարբերակ կա՝ կամ Հայաստանում կա ինչ-որ պետական կառույց, և նա է փոխանցել, կամ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածություն շրջանակում փոխանցվել է»:

Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը