Քաղաքական

13.04.2022 15:38


Նիկոլն ասում է՝ հարիֆ էի, գցեցին ջեբս, այդպես էլ պետք է լիներ. մենք էլ ասում ենք՝ համ հարիֆ ես, համ դավաճան. Սաղաթելյան (տեսանյութ)

Նիկոլն ասում է՝ հարիֆ էի, գցեցին ջեբս, այդպես էլ պետք է լիներ. մենք էլ ասում ենք՝ համ հարիֆ ես, համ դավաճան. Սաղաթելյան (տեսանյութ)

Սա Ալիևի երկար ժամանակների պահանջն է, սա Նիկոլ-Ալիև համատեղ գործունեության ու պայմանավորվածության արդյունք է, ես ուրիշ բացատրություն չունեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Գորիսում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ իրենց թույլ չեն տվել մուտք գործել Արցախ:

«Երեկ տեսաք, որ միաժամանակյա Հայաստանի խորհրդարանից և Ադրբեջանի իշխանությունները նույնաբովանդակ հարձակում էին սկսել մեզ վրա, որ այցելու ենք Արցախ: Ես կարծում եմ՝ օրվա իշխանությունները պատասխանատու են այս իրավիճկի համար, իրենք պարտավոր են ապահովել անհապաղ կապ Հայաստանի ու Արցախի միջև, որևէ մեկն իրավունք չունի արգելել ՀՀ քաղաքացիների մուտքն Արցախ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԳՆ-ի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ իրենք տարակուսած ու մտահոգված են, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տվել պատգամավորների մուտքը Արցախ, Սաղաթելյանն ասաց. «Մտահոգված ու տարակուսված լինելը դեռևս բավարար չէ, պետք է ձեռնարկեն գործուն քայլեր և անհապաղ կարգավորեն խնդիրը: Մնացածը դեմագոգիա է, մարդկանց մոլորեցնելու փորձ»:

Նա անդրադարձավ նաև այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը: ԱԺ փոխխոսնկն ասաց. «Եթե պարզ խոսենք, ինքն ասել է՝ մենք գնում ենք «Արցախն Ադրբեջանի կազմում» ճանապարհով, և Արցախն ունենալու է անվտանգության երաշխիքներ և լայն իրավունքներ:

Մենք ասում ենք՝ դու հայ ժողովրդի ճակատագիրը որոշելու իրավունք չունես: Այս ճանապարհը նշանակում է նոր Նախիջևան, սրանով վերջնականապես կորցնելու ենք Արցախը, Արցախը հայաթափվելու է: Նիկոլը բավարարում է Ալիևի պահանջը:

Եթե չեն կարողանում պաշտպանել Արցախը, պետք է հեռանան և գան այն ուժերը, որոնք կարող են պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ապահովել Արչցախի ինքնորոշումը և մեր պետությունը, ժողովուրդը ոտքի կանգնի: Այլ ճանապարհ չկա, այլ ճանապարհը պետության կորուստն է»:

Ինչ վերաբերում է վարչապետի պնդմանը, որ նախորդ իշխանությունից է ժառանգել բանակցային այն փաթեթը, որով պետք է 7 շրջանները հանձնվեին, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Ինչքան կարելի է մարդկանց ձեռ առնել ու հիմարացնել: Կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրել մեկ մարդ, որի անունը Նիկոլ Փաշինյան է: Ինքը եկել է իշխանության ունեցել ենք հաղթանակած բանակ, պետական կառավարման համակարգ, հաղթած պետություն:Լ Երեք տարվա մեջ ամեն ինչ մսխել է, երկիրը տարել է նոր պատերազմի և կապիտուլյացիայի: Հիմա հելնում, ասում է՝ հարիֆ էի, գցեցին ջեբս, չկարողացա, այդպես էլ պետք է լիներ:Մենք էլ ասում ենք՝ ոչ, համ հարիֆ ես, համ դավաճան ես, համ հետևողականորեն երկիրը բերել, հաասցրել ես էս վիճակին, հիմա էլ պետք է հեռանաս, գոնե այս փշուրները կարողանանք փրկել»:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը