Կարծիք

13.04.2022 15:29


«Հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա» ինքնախոստովանությունից հետո, երկրի ցանկացած բանական ղեկավար կասեր` կներեք

«Հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա» ինքնախոստովանությունից հետո, երկրի ցանկացած բանական ղեկավար կասեր` կներեք

ԱԺ այսօրվա հանգավորված, պոետիկ երանգով «հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա» ինքնախոստովանությունից հետո, երկրի ցանկացած բանական ղեկավար կասեր` կներեք, ես հեռանում եմ: Բայց Նիկոլը դա չարեց:

Դա նրան կպարտադրեր ցանկացած բանական թիմ, բայց իր թիմը դա չի անի։

Այս փաստի համար նրանից պետք է պատասխան պահանջեն հազարավոր զոհերի ծնողները, հանրությունը, մենք:

Կամ մենք սա կգիտակցենք, կամ նրա հետ միասին կկիսենք մեղավորությունը. և դա ազնիվ կլինի։

Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը