Ընտանեկան հարցերի շուրջ վեճի ժամանակ 46-ամյա տղամարդը դանակահարել է 26-ամյա երիտասարդին. վերջինիս վիրահատել են
Ապրիլի 13-ին Շիրակի մարզում տեղի ունեցած դանակահարության փաստով ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը, ժամը 00։05-ի սահմաններում «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի բազմաթիվ ծակած, կտրած վերքեր» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քնինչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արթիկ քաղաքի բնակիչ 26-ամյա Հովհաննես Ալոյանն է։
Ոստիկանները Հ․ Ալոյանին մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել Արթիկ քաղաքի բնակիչ 46-ամյա Ժան Մելքոնյանին։ Պարզվել է, որ ընտանեկան հարցերի հետ կապված վիճաբանության ընթացքում ապրիլի 12-ին ժամը 23։30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Կասյան փողոցի 5 հասցեի դիմաց Ժ․ Մելքոնյանը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Հ․ Ալոյանին։
Ժ․ Մելքոնյանը ոստիկանության Արթիկի բաժնից ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։